ԱՄՆ-ն Չինաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ հայտարարելով ույգուրների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների մասին

14:34   01 Օգոստոս 2020    277

ԱՄՆ-ն Չինաստանի կառավարության վրա ճնշումը մեծացրել է՝ հայտարարելով նոր պատժամիջոցներ մտցնելու ճանապարհով Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում ույգուրների նկատմամբ մարդու իրավունքների խախտումները դադարեցնելու մտադրության մասին:

«Սինցզյանում ույգուրների եւ մուսուլման մյուս փոքրամասնությունների նկատմամբ Չինաստանի կոմունիստական կուսակցության թույլ տված մարդու իրավունքների խախտումները դարի բիծն են»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնավորապես, ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչությունը Սինցզանյան արտադրական եւ շինարարական կորպուսը որակել է որպես Չինաստանի Կոմունիստական կուսակցության կիսառազմական կազմակերպություն եւ մարդու իրավունքների խախտող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները