ԱՄԷ-ն գործարկել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանը

15:58   01 Օգոստոս 2020    376

Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամեդ բեն Ռաշիդ։

«Այսօր մենք հրապարակավ հայտարարում ենք արաբական աշխարհում առաջին խաղաղ ատոմային ռեակտորի գործարկման գործում ԱՄԷ-ի հաջողության մասին։ Մասնագետներին հաջողվել է բեռնել միջուկային վառելիքը, իրականացնել համալիր փորձարկումներ և հաջողությամբ ավարտել գործարկման գործողությունը»,-իր թվիթերյան էջում գրել է Դուբայի կառավարիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նշել է, որ ԱՄԷ-ն պատրաստվում է «չորս ատոմային էլեկտրակայաններ շահագործել, որոնք կապահովեն պետության էլեկտրաէներգիայի պահանջարկի քառորդ մասը»։

Դուբայի կառավարիչը ԱՄԷ-ում ատոմակայանները և տիեզերական հետազոտություններն անվանել է «աշխարհին ուղղված հաղորդագրություն առ այն, որ արաբները կարող են վերականգնել իրենց ճանապարհը գիտության մեջ և մրցակցել մնացած մեծ ազգերի հետ»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները