Ղազախստանում իրականացվել է Covid-19-ի դեմ առաջին պատվաստումը

18:03   01 Օգոստոս 2020    305

Ղազախստանում իրականացվել է մարդու առաջին պատվաստումը կորոնավիրուսի դեմ:

Պատվաստումն իրականացվել է Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի Պատվաստանյութերի ուսումնասիրման միջազգային կենտրոնում: Առաջինը պատվաստանյութը ստացել է կենտրոնի տնօրեն Կայսար Տաբինովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տաբինովին ներարկել են COVAX-19 պատվաստանյութը: Լրատվամիջոցը հաղորդում է, որ պատվաստանյութը ստեղծվել է Ավստրալիայում և ներկա պահին անցնում է լաբորատոր փորձարկումների առաջին փուլը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները