Ֆրանսիան որոշել է վերսկսել Դեպարդյեի դեմ բռնաբարության գործով հետաքննությունը

19:01   01 Օգոստոս 2020    321

Ֆրանսիայում դատախազությունը հայց է ուղարկել քննիչ դատավորին՝ վերսկսելու բռնաբարության հետաքննությունը, որում մեղադրվում է դերասան Ժերար Դեպարդյեն:

Այս մասին հաղորդում է France-Presse-ը ՝ դատախազությունում աղբյուրի վկայակոչմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հայցն ուղարկվել է հուլիսի 31-ին, այն բանից հետո, երբ դերասանուհին, որը 2018-ին հայց էր ներկայացրել Դեպարդյեին, կրկին կապվել է իրավապահների հետ: Գործակալությունը նշում է, որ քաղաքացիական հայց ներկայացնելը՝ նշանակում է քննության գրեթե ավտոմատ սկիզբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դերասանուհին, որի ով լինելը չեն հայտնում, ասում է, որ Դեպարդյեն ոտնձգություններ է կատարել նրա նկատմամբ, երբ նա գնացել է Դեպարդյեի տուն` պիեսի ոչ պաշտոնական փորձի համար: Այնուհետև կատարվել են բազմաթիվ ստուգումներ և հարցաքննություններ, սակայն քննիչները չեն գտել մեղադրանք առաջադրելու հիմքեր, հիշեցնում է ՏԱՍՍ-ը: Հետաքննությունը կարճվել էր 2019-ին։

Ժերար Դեպարդյեն Ռուսաստանի քաղաքացի է եղել 2013 թվականից: Այնուհետև նա ստացել է մշտական ​​բնակության թույլտվություն Սարանսկում, բայց 2018 թվականին նա կրկին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ևս քաղաքացիություն ունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դեպարդյե  


Վերնագիրի այլ պիտակները