Հնդկաստանում ցանկանում են գործարկել Apple եւ Samsung բջջային հեռախոսների խոշոր արտադրություն

19:35   01 Օգոստոս 2020    383

Երեք խոշորագույն արտադրողներ դիմել են Հնդկաստանում կառավարության արտադրության խթանման 6,5 մլրդ դոլար արժեքով ծրագրի շրջանակում Apple եւ Samsung էլեկտրոնիկայի մասշտաբային արտադրության իրավունք ստանալու համար, հայտարարել է Հնդկաստանի տեխնոլոգիաների նախարար Ռավին Շանքար Փրաշադը, փոխանցում է Associated Press-ը:

Նախարարի խոսքով՝ բջջային հեռախոսներ արտադրող միջազգային ընկերությունները, որոնք ըստ սխեմայի հայտեր են ներկայացրել, Samsung-ն է, Rising Star-ը եւ Apple-ի երեք պայմանգրային արտադրողները՝ Foxconn Hon Hai-ն, Wistron-ը եւ Pegatron-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարը հավելել է, որ ծրագրին մասնակցելու համար հայտեր են ներկայացրել բջջային հեռախոսների արտադրության ոլորտի մոտ 20 հնդկական եւ միջազգային ընկերություններ: Սպասվում է, որ ծրագրում հաղթողները երկրում կբացեն 300 000 աշխատատեղ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները