COVID-19-ից ապաքինվածների մոտ լսողության խնդիրներ են առաջանում

22:14   01 Օգոստոս 2020    378

Կորոնավիրուսային ինֆեկցիայից ապաքինված մարդկանց մոտ հաճախ առաջանում են լսողության հետ կապված խնդիրներ, պարզել են Մանչեսթերի համալսարանի գիտնականները:

Նրանց հետազոտությունը հրապարակվել է American Journal of Otolaryngology գիտական պարբերականում: Մասնագետները հետեւել են կորոնավիրուսով 121 պացիենտի վիճակին, որոնցից 16-ը հայտարարել է լսողության վատթարացման մասին, հայտնում է Lenta.ru-ն:

Հատկանշական է, որ նրանց մոտ լսողության խնդիրները միանգամից չեն առաջացել, այլ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 2 ամիս անց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հետազոտողների խոսքով՝ մյուս վիրուսները, ինչպես կարմրուկի, համաճարակային պարոտիտի (հարականջային գեղձի բորբոքում) եւ մենինգիտի, նույնպես կարող են առաջացնել լսողության վատթարացում: Սա կարող է կապված լինել լսողական նեւրոպաթիայի հետ, որի դեպքում խանգարվում է ուղեղում լսողական նյարդին ազդանշանների փոխանցումը:

Սակայն բացառված չէ, որ կորոնավիրուսով վարակված պացիենտների լսողական համակարգի վրա կարող էին ազդել նաեւ սթրեսը եւ ինֆեկցիայի դեմ կիրառվաղ դեղամիջոցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները