Թրամփը պատրաստվում է արգելել TikTok-ը

22:31   01 Օգոստոս 2020    342

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է արգելել TikTok սոցիալական ցանցը:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Քանի որ անդրադարձանք TikTok-ին, մենք արգելում ենք այն ԱՄՆ-ում»,-ասել է նախագահը:

Նա հիշեցրել է, որ դրա համար կարող է օգտագործել արտակարգ տնտեսական լիազորություններ կամ ստորագրել համապատասխան գործադիր հրաման, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

TikTok-ն արգելելու մասին խոսել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Ըստ նրա, Վաշինգտոնը մտածում է չինական հավելվածների սահմանափակումների մասին, բայց դեռևս որևէ որոշում չի կայացրել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները