Կորոնավիրուսի համավարակը դեռ երկար է շարունակվելու. ԱՀԿ

09:07   02 Օգոստոս 2020    322

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակը «դեռևս երկար» է տևելու:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԱՀԿ արտակարգ հանձնաժողովի ներկայացուցիչները շաբաթ անցկացրած նիստում եզրահանգման են եկել, որ համավարակը շարունակում է միջազգային նշանակություն ունեցող հատուկ իրավիճակ լինել:

Կազմակերպության արտակարգ հանձնաժողովում ընդգծել են խնդրի լուծման հարցում ջանքերի համակարգման անհրաժեշտությունը և երիտասարդությանը կոչ են արել օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ հիվանդության տարածումը կանխելու նպատակով:

Նշվում է, որ փորձագետները համավարակով պայմանավորված իրավիճակը մյուս անգամ կքննարկեն երեք ամսից:

Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 17.9 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 685 000-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները