Հրապարակվել է աշխարհի լավագույն ռեստորանների ցուցակը

11:32   02 Օգոստոս 2020    299

TripAdvisor ճանապարհորդությունների կայքի օգտատերերը ընտրել են աշխարհում բարձրակարգ խոհանոցներով լավագույն ռեստորանները, որոնք նրանց ճամփորդությունները դարձրել են ամենաանմոռացը:

Travellers’ Choice Awards («Զբոսաշրջիկների ընտրություն») ցուցակը հրապարակվել է սերվիսի կայքում:

Առաջին տեղը գրավել է ֆրանսիական Auberge Du Vieux Puits ռեստորանը: Երկրորդ տեղում դարձյալ ֆրանսիական հաստատություն է՝ La Ville Blanche անվանումով: Օգտատերերը այս ռեստորանները անվանել են «երազանք» և «գերազանց վայր»: Երրորդը արգենտինական Chila ռեստորանն է:

Թոփ-25-ում հայտնվել են նաև հաստատություններ Բրիտանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Մեքսիկայից, Իսրայելից, Նոր Զելանդիայից, Նիդեռլանդներից, ՀԱՀ-ից, Չինաստանից և Գերմանիայից:

Hayatsk.info

Հեշթեգներ: TripAdvisor  


Վերնագիրի այլ պիտակները