Հզոր տեղատարափներից Ճապոնիայի գյուղատնտեսության վնասը կազմել է շուրջ 1 մլրդ դոլար

11:43   02 Օգոստոս 2020    297

Հզոր տեղատարափ անձրեւները, որոնք հուլիսին ընդգրկել էին Ճապոնիայի տարբեր շրջանները, երկրի գյուղատնտեսությանը հասցրել են 105,8 միլիարդ իենի (շուրջ 1 միլիարդ դոլարի) չափով վնաս:

Այս մասին հաղորդվում է գյուղատնտեսության, անտառաբուծության եւ ձկնորսության նախարարության կարքում:

Նշված է, որ ամենամեծ վասը հասցվել է Ճապոնիայի անտառահանդերին, կորուստները կազմել են 49,6 միլիարդ իեն (շուրջ 470 միլիոն դոլար):

Տեղատարափ անձրեւների հետեւանքով Ճապոնիայում զոհվել է 80 մարդ, եւս չորսը համարվում է անհայտ կորած: Տարերքի հիմնական հարվածը բաժին է ընկել Կումամոտոյի հարավ – արեւմտյան պրեֆեկտուրային, այնտեղ զոհվել է առնվազն 65 մարդ: Ներկայումս տարերային աղետի գոտում շարունակվում են որոնողական-փրկարարական աշխատանքները, որոնց միացել է Ինքնապաշտպանության ազգային ուժերի ավելի քան 20 հազար զինվոր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info
...

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները