Պորտլենդում ցուցարարները այրել են ամերիկյան դրոշը

11:51   02 Օգոստոս 2020    348

ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի ցուցարարները ցույցերի 65-րդ գիշերը հրկիզել են ամերիկյան դրոշը:

Ցուցարարները վանկարկել են «անիծվի Թրամփը»:

Վերջին շաբաթների ընթացքում, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում դաշնային անվտանգության ուժերի տեղակայումը ավելի է սրել երկրում տիրող իրավիճակը:

Նահանգներում բողոքի ցույցերը սկսվել են մայիսի 25-ից՝ սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:

Ցուցարարներին ցրելու նպատակով տարբեր քաղաքներում դաշնային անվտանգության ուժերին տեղակայելու Դոնալդ Թրամփի որոշումը ավելի է սրել բողոքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորտլենդ  


Վերնագիրի այլ պիտակները