Իսրայելի ոստիկանությունը ավելի քան 10 մարդու է ձերբակալել չարտոնված ցույցի ժամանակ

13:18   02 Օգոստոս 2020    416

Երուսաղեմում կառավարության գործունեության դեմ չարտոնված ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ոստիկանությունը 12 քաղաքացու է ձերբակալել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է radiosputnik.ria.ru կայքը` հղում տալով տեղի ոստիկանության մամուլի ծառայությանը:

«12 մարդ է ձերբակալվել հասարակական կարգը խախտելու, ոստիկանի վրա հարձակվելու և բազմակոպտեր օգտագործելու կասկածանքով»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայիլ Զինգերմանը տեղեկացրել է, որ «ևս 4 մարդ ձերբակալվել է հարավում»:

Նմանատիպ բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Իսրայելում, որից խոշորագույնը տեղի է ունեցել երեկ` վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ`Երուսաղեմում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները