Մեծ Բրիտանիայում ցանկանում են թողարկել մետաղադրամ Մահաթմա Գանդիի պատվին

13:30   02 Օգոստոս 2020    319

Մեծ Բրիտանիան դիտարկում է հնարավորությունը Մահաթմա Գանդիի պատվին մետաղադրամ թողարկելու հնարավորությունը տարբեր ռասայի եւ ազգային փոքրամասնությանը պատկանող մարդկանց պատմական ներդրումը ճանաչելու շուրջ աճող հետաքրքրության ֆոնին, հաղորդում է Reuters-ը։

Այդ կապակցությամբ՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը դիմել է Մետաղադրամների թագավորական խորհրդատվական հանձնաժողով այդ որոշումն ընդունելու նպատակով, նշվում է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Կառույցում նշել են, որ հանձնաժողովը քննում է Մահաթմա Գանդիի պատվին մետաղադրամը թողարկելու առաջարկը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները