Ավստրալիայի Վիկտորիա նահանգում հայտարարվել է աղետի ռեժիմ կորոնավիրուսով վարակվածների թվի աճի կապակցությամբ

18:15   02 Օգոստոս 2020    316

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում հայտարարվել է աղետի ռեժիմ կորոնավիրուսով վարակվածների թվի աճի կապակցությամբ։

Բացի այդ, ընդունվել են նոր սահմանափակումներ, հաղորդում է BBC News-ը։

Նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսի խոսքով՝ նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն կիրակի՝ տեղական ժամանակով 18:00-ին։

Նոր կանոններով՝ այսուհետ նահանգի մայրաքաղաք Մելբուրնում կսահմանվի գիշերային պարետային ժամ։

Նահանգի բնակիչներին արգելվել է տնից հեռանալ ավելի քան 5 կիլոմետրով։ Բացօթյա ֆիզիկական վարժությունները կթույլատրվեն օրական միայն մեկ անգամ։ Դեռ ավելին, այժմ գնումներ կատարելու համար պետք է տնից դուրս գա մեկական մարդ յուրաքանչյուր ընտանիքից։

Ավելի վաղ Ավստրալիայում համեմատաբար հաջողված պայքար էր տարվում COVID-19-ի դեմ։ Երկրում գրանցվել էր շուրջ 17000 վարակման դեպք եւ 200 մահվան դեպք։ Սակայն վերջին շաբաթներին Վիկտորիա նահանգում կտրուկ աճել էր վարակվածների թիվը, ինչը եւ ստիպել էր իշխանություններին դիմել ծայրահեղ քայլերի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները