Բրազիլիայի Գերագույն դատարանը պարտավորեցրել է Facebook-ին արգելափակել Բոլսոնարուի կողմնակիցների էջերը

18:27   02 Օգոստոս 2020    307

Բրազիլիայի Գերագույն դատարանը պարտավորեցրել է Facebook-ին արգելափակել երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի առավել ակտիվ կողմնակիցների էջերը, հաղորդում է BBC News-ը։

Դատարանի կողմից նշված անձինք մեղադրվում են դատավորների դեմ կեղծ լուրեր տարածելու մեջ։

Այդուհանդերձ, ամերիկյան մեդիահսկան հայտարարել է, որ այդ քայլը խոսքի ազատության սպառնալիք է եւ խոստացել բողոքարկել այդ որոշումը։

Մայիսին դատարանը պարտավորեցրել էր Facebook-ին արգելափակել 12 օգտահաշիվ, Twitter-ին՝ եւս 16-ը։

Ուրբաթ Բրազիլիայի Գերագույն դատարանը տուգանել է Facebook-ին 1. 92 ռեալով (368 հազար դոլար) հիշատակված անձանց էջերի հասանելիությունն ամբողջ աշխարհում արգելափակելու մերժման համար։ Նշվում է, որ Facebook-ը համաձայնվել է արգելափակել այդ օգտահաշիվների հասանելիությունը միայն Բրազիլիայի տարածքում։

Դեռեւս հայտնի չէ՝ տուգանվե՞լ է արդյոք Twitter-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները