ԱՄՆ-ի իշխանությունները պարզաբանել են, թե ինչ տարօրինակ ծանրոցներ են ստացել երկրի բնակիչները Չինաստանից

18:44   02 Օգոստոս 2020    330

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ երկրի տարբեր նահանգների բնակիչներին Չինաստանից ուղարկված ծանրոցներում եղել է անանուխի, խնկունի, նարդոսի, հիբիսկուսի և վարդի սերմեր, գրում է Business Insider-ը:

Գերատեսչության ներկայացուցիչները նշել են, որ ծանրոցներում վտանգավոր բույսեր չեն հայտնաբերվել:

Իշխանությունները հավելել են, որ այս կերպ վաճառողները ցանկացել են բարձրացնել իրենց վարկանիշը՝ գնորդներից դրական արձագանքների ակնկալիքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները