Ղազախստանում ձերբակալել են առողջապահության նախարարի տեղակալին

19:09   02 Օգոստոս 2020    388

Պետական միջոցների շորթման կասկածանքով Ղազախստանում ձերբակալել են երկրի առողջապահության նախարարի տեղակալին։

Օլժաս Աբիշևի նկատմամբ այս գործողությունները հետևել են ֆինանսների նախարարության՝ ֆինանսական մոնիթորինիգ կոմիտեի քննությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Փոխնախարարի գործից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Միայն հայտնի է, որ հիմա հետաքննություն է իրականացվում։

Աբիշևի այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին։ Նա համակարգում էր նախարարության՝ թվայնացման և ինֆորմացիոն անվտանգության հարցերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները