Բելառուս ուղարկված ռուս վարձկանների խումբը միայն առաջինն է եղել․ Լուկաշենկո

19:16   02 Օգոստոս 2020    430

Բելառուսում ձերբակալված Ռուսաստանի 33 քաղաքացիները, որոնք ռուսական մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցներ են, կալանավորվել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածով։

Չնայած ռուսական կողմի հավաստիացումներին՝ Բելառուսի նախագահը պնդում է, որ նրանք Մինսկ են ժամանել նախագահական ընտրություններից առաջ այնտեղ անկարգություններ հրահրելու համար։ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է ունեցել երկրի պետական անվտանգության կոմիտեի և քննչական ծառայության ղեկավարների հետ։ Նա տեղեկացրել է, որ ձերբակալված ռուսաստանցիների խումբը, փաստորեն, միայն առաջինն է եղել։

Մինչ այդ Մինսկում Ռուսաստանի դեսպանը վստահեցրել էր, որ իրենց քաղաքացիները Մինսկով են որոշել անցնել Ստամբուլ, քանի որ ուշացել են Մոսկվայի թռիչքից։ Բայց Լուկաշենկոյի խոսքերով՝ այդ պնդումը հերքվել է, ավելին՝ պարզվել է, որ նախատեսված է եղել մի քանի խումբ ուղարկել Բելառուս։

Նախագահն ուժայիններին ասել է, որ թեև այդ մարդիկ հանցագործության համար են եկել, բայց նրանք հրաման կատարողներ են եղել։ Հարցերը պետք է լուծել հրաման տվողների հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները