Տոկիոյում ստեղծել են ռոբոտ-ախտահանիչներ

20:02   02 Օգոստոս 2020    253

Ճապոնական East Japan Railway Company ընկերությունը ներկայացրել է արհեստական բանականությամբ ռոբոտներ, որոնք կարող են աշխատել կայարաններում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է Kyodo News-ը:

Առաջին բջջային ռոբոտները և ռոբոտ-ախտահանիչները՝ Clinabo CL02, հայտնվել են Տոկիոյի նոր երկաթուղային կայարանում:
Clinabo CL02 ախտահանում է բռնակները, նստարանները և կայարանի մյուս բոլոր մակերեսները: Մեխանիզմը հիմնված է արհեստական բանականության 3D տեսախցիկների և հատուկ սենսորների վրա, որոնցով նա կարողանում է հեռացնել ճանապարհին հայտնված խոչընդոտները:

Ներկայացվել են նաև ռոբոտներ, որոնք կարող են օգնել ուղևորներին բեռը տեղափոխելիս, ուտելիքի և ըմպելիքի հարցում, ինչպես նաև տրամադրել ուղեցուցակի անհրաժեշտ տեղեկությունները։ Ընկերությունը նախատեսում է տեխնոլոգիան կատարելագործել այնպես, որ ռոբոտները կարողանան աշխատել նաև գնացքի ներսում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Տոկիոյում  


Վերնագիրի այլ պիտակները