Թրամփը շուտով որոշում կընդունի չինական IT ընկերությունների հետ կապված․ Պոմպեո

20:43   02 Օգոստոս 2020    304

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ առաջիկա օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշումներ կընդունի չինական IT ընկերությունների հետ կապված, որոնք սպառնում են երկրի ազգային անվտանգությանը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է արգելել չինական TikTok հավելվածի աշխատանքը երկրի ողջ տարածքում:

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հնարավոր է համարել, որ TikTok-ը չինական այլ սոցցաների հետ կարող է արգելքի տակ հայտնվել այն հիմքով, որ դրանք կարող են մասնավոր բնույթի տեղեկություններ փոխանցել չինական իշխանություններին։ Ծառայության ղեկավարությունը հերքել է այդ հայտարարությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները