Ջորջիայի բանտում տեղի է ունեցել բախում կալանավորների միջեւ․ կան տուժածներ

20:52   02 Օգոստոս 2020    298

Երկու անվտանգության աշխատակից եւ երեք կալանավոր է տուժել ամերիկյան Ջորջիա նահանգի բանտում բռնկված բախման հետեւանքով, գրում է Newsweek-ը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ տեղական ժամանակով շուրջ 22:40-ին։

Ջորջիայի բանտի դեպարտամենտից հայտնել են, որ իրավիճակը վերցվել էր հսկողության տակ կեսգիշերին։

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Ջորջիայի մարդու իրավունքների եւ քաղաքացիական իրավունքի կոալիցիայի մամուլի քարտուղար Քորի Ջեքսոնը հայտնել է, որ բանտում հայտարարվել էր կարանտին երկու շաբաթ առաջ կալանավորներից մեկի մահվան կապակցությամբ։ Անցկացվում է հետաքննություն։

Հաղորդվում է, որ ազատազրկվածը զոհվել էր մյուս կալանավորների հետ բախման հետեւանքով։

Բանտում լարվածությունը կապված էր նաեւ հանգամանքի հետ, որ կալանավորները գրեթե չէին ստանում բժշկական օգնություն COVID-19-ի կապակցությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջորջիա  


Վերնագիրի այլ պիտակները