Գերմանիան կխստացնի հոլոքոստը հերքելու դեմ պայքարը

21:01   02 Օգոստոս 2020    208

Գերմանիան որոշել է խստացնել հոլոքոստը հերքելու դեմ պայքարը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին գրում է Deutsche Welle-ը՝ հղում անելով Հոլոքոստի հիշատակի պատվին միջազգային միությանը (IHRA), որին վերջերս անդամակցել է ԳԴՀ-ն։

IHRA-ն զբաղվում է ամբողջ աշխարհում հոլոքոստի հերքման եւ հակասեմական գործողությունների դեմ պայքարով։ Այժմ Բեռլինը կմիանա կազմակերպությանն ու կկենտրոնացնի ջանքերը ստի, փաստերն աղավաղելու եւ հոլոքոստը տրիվիալ դարձնելու դեմ պայքարում։ Այդ նպատակող երկրում արդեն ստեղծվել է փորձագիտական խումբ, որոնք մշակում են Գերմանիայի եւ մյուս պետությունների համար պայքարի ռազմավարությունը, հաղորդում է Լենտա․ռու-ն։

Որպես հոլոքոստը հերքելու օրինակ՝ փորձագետները ներկայացնում են հանրահավաքներն ու ցույցերը, որոնք անցկացվում են COVID-19 համավարակի ընթացքում։ Դրանց մասնակիցները դեմ են կարանտինի կոշտ միջոցառումներին՝ օգտագործելով նացիստական սիմվոլներ, Դավթի դեղին աստղը եւ զոլավոր հանդերձանք, որը հիշեցնում է համակենտրոնացման ճամբարներում կանանավորվածների հագուստը։

Հունիսի 1-ին Մյունխենի իշխանություններն արգելել են կրել Դավթի դեղին աստղն ընդդեմ կորոնավիրուսի դեմ պայքարում պետության ձեռնարկած միջոցների ցույցերի ժամանակ։ Ցույցերի մասնակիցները կիրառում են նաեւ այլ նացիստական խորհրդանիշեր կառավարության գործողություների նկատմամբ իրենց վերաբերմունքը ցույց տալու համար։

Դեռ ավելին, ցուցարարների ձեռքում հաճախ կարելի է տեսնել ցուցանակներ, որոնց վրա գրված է «Դիմակներն ազատում են» կամ «Պատվաստանյութն ազատում է»։ Նրանք հղում են անում «Աշխատանքն ազատում է» («Arbeit macht frei») կարգախոսին, որը գրված էր Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի դարպասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները