ԱՄՆ-ում կարծիք են հայտնել, թե որն է «Թրամփի վերջին նվերը Պուտինին» ընտրություններից առաջ

21:49   02 Օգոստոս 2020    298

Գերմանիայից ամերիկյան զորքերի մեկ երրորդը դուրս բերելու մասին Թրամփի որոշումը, հավանաբար, ընտրություններից առաջ գործող նախագահի «վերջինն նվերն էր» ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է CNN-ը՝ ներկայացնելով վերլուծաբան Նիք Ռոբերթսոնի կարծիքը:

Փորձագետի կարծիքով՝ ամերիկացի առաջնորդն իր նախագահության ընթացքում պարբերաբար նվերներ է մատուցում Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական հակառակորդներին: Վերջինս հատկապես լուրջ սխալ է համարում զորքերի վերատեղակայումը Եվրոպայում:

«Թրամփին մի քանի վայրկյան էր պետք իր որոշման մասին հայտարարելու համար, սակայն տարիներ կարող են պահանջվել ռազմական դաշինքին հասցված վնասն ուղղելու համար»,- նշել է վերլուծաբանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները