Fiat Chrysler-ը հայտնել է միլիարդավոր եվրոյի վնասի մասին

22:43   02 Օգոստոս 2020    356

Իտալա-ամերիկյան Fiat Chrysler ավտոկոնցեռնը 2020 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքում 1.048 մլրդ եվրոյի վնաս է կրել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը, կոնցեռնի եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 56 տոկոսով՝ հասնելով 11.7 մլրդ-ի: Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինը հանգեցրել է պահանջարկի նվազման:

Բացասական ցուցանիշներ են գրանցվել բոլոր տարածաշրջաններում, բացի Հյուսիսային Ամերիկայից, որտեղ արձանագրվել է 39 մլն եվրոյի եկամուտ, թեև նախորդ տարի այդ եկամուտը կազմել էր 1 565 մլրդ եվրո:

Կոնցեռնի համաշխարհային վաճառքի ծավալն անցած եռամսյակում նվազել է 63 տոկոսով՝ կազմելով 424 000 օրինակ մեքենա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Fiat   Chrysler  


Վերնագիրի այլ պիտակները