Եգիպտոսում առարկել են Իլոն Մասկին․ բուրգերն այլմոլորակայինները չեն կառուցել

09:52   03 Օգոստոս 2020    335

Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար Ռանիա Ալ Մաշաթը գրառում է կատարել թվիթերյան էջում, որում պատասխանել է ամերիկացի գյուտարարի հրապարակմանն այն մասին, որ բուրգերը կառուցվել են այլմոլորակայինների կողմից։

Նա գրել է, որ հիացմունքով հետեւում է Մասկի աշխատանքին, ընդ որում՝ կոչ անելով նրան մանրամասն ուսումնասիրել եգիպտական փարավոնների պատվին բուրգերի կառուցման մասին վկայությունները։ Նախարարը հավելել է, որ Իլոն Մասկին սպասում են Եգիպտոսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեխնոհսկան գրել էր թվիթ, որում հայտարարել, որ եգիպտական բուրգերը կառուցվել էին այլմոլորակայինների կողմից։ Այդ կապակցությամբ համացանցի որոշ օգտատերեր մեղադրել են Մասկին ռասիզմի մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները