Մեծ Բրիտանիայում նախկին նախարարը ձերբակալվել է ոտնձգությունների կասկածանքով

10:20   03 Օգոստոս 2020    332

Բրիտանիայում սեռական ոտնձգությունների և բռնաբարության կասկածանքով կալանավորել են նախկին նախարարի, որը ներկայումս բրիտանական խորհրդարանի պատգամավոր է պահպանողական կուսակցությունից:

Այս մասին հաղորդել է The Sunday Times-ը՝ Deutsche Welle-ին հղումով: Ոստիկանությունը չի նշում ձերբակալվածի անունը և պաշտոնը: Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ այս ուրբաթ սեռական ոտնձգությունների և բռնաբարության հետ կապված չորս բողոք են ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«51-ամյա տղամարդը ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով: Նա ազատ է արձակվել գրավի դիմաց և պետք է ներկայանա հարցաքննության օգոստոսի կեսերին»,- հաղորդել է ոստիկանությունը: Նշվում է, որ միջադեպերը տեղի են ունեցել 2019թ.-ի հուլիսի և 2020թ.-ի հունվարի միջև ընկած ժամանակահատվածում՝ Լոնդոնի Վենսմինսթեր, Լամբեթ և Հեքնի շրջաններում:

Ըստ The Sunday Times-ի, խոսքը բրիտանական խորհրդարանի պահպանողական կուսակցությունը ներկայացնող ներկայիս պատգամավորի՝ նախկին նախարարի մասին է: Նրա դեմ բողոք է ներկայացրել խորհրդարանի նախկին աշխատակցուհին, երիտասարդ մի կին:

Պահպանողական կուսակցության ներկայացուցիչը լրատվամիջոցների ասել է, որ «նման մեղադրանքները շատ լուրջ են ընդունվում», բայց այլ մեկնաբանություններ չի տվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները