Սպիտակ տունը հստակեցրել է ԱՄՆ նախագահի ընտրությունների ամսաթիվը

10:48   03 Օգոստոս 2020    306

ԱՄՆ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը նշել է ընտրությունների ամսաթիվը՝ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունները հետաձգելու առաջարկից հետո, հաղորդում է Reuters-ը:

«Մենք ընտրությունները կանցկացնենք նոյեմբերի 3-ին, և նախագահը կհաղթի»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հուլիսի 30-ին Թրամփն ասել էր, որ ճիշտ կլինի նախագահական ընտրությունները հետաձգել՝ COVID-19-ի սպառնալիքի պատճառով փոստային քվեարկությունից խուսափելու համար: Նա Twitter-ում գրել էր, որ 2020-ին փոստային քվեարկությունը կարող է հանգեցնել պատմության մեջ ամենաանարժանահավատ և կեղծ ընտրություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպիտակ-տուն  


Վերնագիրի այլ պիտակները