Նիդերլանդներում «հակակորոնավիրուսային» բողոքի ցույցեր են տեղի ունեցել

11:01   03 Օգոստոս 2020    388

Նիդեռլանդների երեք քաղաքներում մի քանի հարյուր մարդ է բողոքի ցույցի դուրս եկել ընդդեմ կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված կարանտինային սահմանափակումների:

Այս մասին հայտնում է «Եվրոպեյսկայա Պրավդան»՝ հղում անելով Le Soir- ին: Ամստերդամում, Գրոնինգենում և Էնշեդեում մի քանի հարյուր մարդ դուրս են եկել բողոքելու «կորոնավիրուսային» սահմանափակումների դեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ամենախոշորը Գրոնինգենի ցույցն է եղել․ այստեղ մոտ 200 ցուցարարներ են հավաքվել։ Ամստերդամում ցույցին մի քանի տասնյակ մարդ է հավաքվել Թանգարանների հրապարակում: Մոտ 40 մարդ Էնշեդեում է հավաքվել։

Ակցիայի մասնակիցները իրենց հետ պաստառներ են բերել՝ «Հանուն արտակարգ միջոցների դեմ ազատության», «Կառավարությունը թքած ունի մեր ազատությունների վրա», «Սա չպետք է նոր նորմա դառնա» մակագրություններով, կարգախոսներ են եղել նաև ընդդեմ 5G տեխնոլոգիայի:

Ցույցերի ընթացքում ոստիկանների հետ բախումներ չեն եղել։ Վերջին օրերին երկրում հիվանդության դեպքերի թվի աճ է նկատվում: Կորոնավիրուսի հաստատված 431 նոր դեպքերի երեկվա ցուցանիշն ամենաբարձրն է եղել մայիսի սկզբից ի վեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիդերլանդներ  


Վերնագիրի այլ պիտակները