Հարուստ երկրները արդեն սկսել են կորոնավիրուսային պատվաստանյութի զանգվածային գնումների հետ կապված բանակցությունները

13:21   03 Օգոստոս 2020    303

Աշխարհի հարուստ երկրները արդեն սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման պայմանագրեր կնքել դեղագործական այն ընկերությունների հետ, որոնք զբաղված են պատվաստանյութի ստեղծմամբ։

Ըստ Bloomberg լրատվական գործակալության, ներկայումս արդեն կնքվել է 1,3 միլիարդ դոզայի նման գնման պայմանագիր։ Առաջատարները հակակորոնավիրուսային պատվաստանյութի ձեռքբերման գործարքներ կնքողներից ԱՄՆ-ն է, ԵՄ անդամ երկրները, Ճապոնիան եւ Մեծ Բրիտանիան, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրանք մտադիր են գնելու եւս 1,5 միլիարդ դոզայի պատվաստանյութ։ Շատ մասնագետներ արդեն ահազանգում են, որ նման ագրեսիվ մասսայական գնումները կարող են բերել պատվաստանյութի հասանելիության հետ կապված խնդիրների։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները