Չինաստանին մոտենում է «Հագուփիթ» րեւադարձային փոթորիկը

13:44   03 Օգոստոս 2020    376

Երկուշաբթի Չինաստանի Կենտրոնական օդերեւութաբանական ծառայությունը վտանգի դեղին աստիճան է հայտարարել՝ երկրի արեւելյան ափերին փոթորկի մոտենալու պատճառով:

Ըստ կանխատեսումների՝ այն պետք է հասնի Չժեցզյան եւ Ֆուցզյան նահանգների ափամերձ տարածքներին երկուշաբթի գիշերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արեւադարձային ցիկլոնն այժմ գտնվում է Վենչժոու քաղաքից մոտ 380 կմ հարավ-արեւելք եւ շարունակում է շարժվել դեպի հյուսիս-արեւմուտք 20-25 կմ/ժամ արագությամբ՝ աստիճանաբար թափ հավաքելով: Քամու արագությունը դրա կենտրոնական մասում հասնում է 28 մ/վ-ի: Ուժեղ ալիքներ, ուժգին անձրեւներ եւ փոթորկային քամի է սպասվում ոչ միայն Չժեցզյան եւ Ֆուցզյան նահանգներում, այլեւ՝ Շանհայում, որտեղ եւս վտանգի դեղին աստիճան է հայտարարվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ընթացիկ սեզոնում, ըստ չինական օդերուութաբանների կանխատեսումների, Ասիական-Խաղաղօվկիանոսյան շրջանում կձեւավորվի չորսից վեց արևադարձային ցիկլոն: Դրանցից երկուսը կամ երեքը կարող են հարվածել Չինաստանի ափերին: «Հագուփիթ»-ն այս սեզոնում չորրորդն է դարձել:

Չինաստանում աղետների նախազգուշացման քառաստիճան համակարգ է գործում, որը ներառում է կապույտ, դեղին, նարնջագույն եւ կարմիր աստիճանները։ Փոթորկային նախազգուշացում է հայտարարվել նաեւ Թայվանում։ «Հագուփիթ»-ը 10-րդ արեւադարձային ցիկլոնն է, որը ձեւավորվում է Խաղաղ օվկիանոսում այս սեզոնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները