Աշխարհի ամենահարուստ երկրները զանգվածաբար գնում են COVID-19-ի դեմ պատվաստանյութը․ ԶԼՄ-ներ

15:37   03 Օգոստոս 2020    371

Աշխարհի ամենահարուստ երկրներն արդեն պայմանագրեր են կնքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 1․3 միլիարդ դեղաչափ գնելու մասին:

Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Airfinity-ի վերլուծաբանների տվյալները:

Նշվում է, որ այդ պետությունների շարքում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան եւ Եվրամիության երկրները: Վերլուծաբանների կարծիքով՝ նրանք մտադիր են եւս 1․5 միլիարդ պատվաստանյութ գնել այն մատակարարումների եւ գործարքների շնորհիվ, որոնք դեռ չեն փակվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փորձագետները մտավախություն ունեն, որ այդ «ագրեսիվ գնումը» կվտանգի այլ երկրներին, որոնք կարող են վերջինը լինել պատվաստանյութի ձեռքբերման հերթում։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան պայմանագիր են կնքել Sanofi եի GlaxoSmithKline Plc ընկերությունների հետ, իսկ Ճապոնիան՝ Pfizer-ի հետ:

Հոդվածի հեղինակները մտավախություն ունեն, որ պատվաստանյութի դեղաչափերը կարող են բավարար չլինել ամբողջ աշխարհի բնակչության համար, իսկ աղքատ երկրներին սպառնում է 2009-ի իրավիճակի կրկնությունը, երբ մի շարք երկրներ փաստացի մոնոպոլիզացրել էին մատակարարումները, փոխանցում է «Գազետա»-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները