Հնդկաստանը Չինաստանից պահանջում Է զորքերի լիակատար հետքաշում Լադաքից

16:20   03 Օգոստոս 2020    319

Հնդկաստանի ցամաքային զորքերի հրամանատարության ներկայացուցիչները Չինաստանի զինվորականների հետ բանակցությունների հինգերորդ փուլի ընթացքում պնդում են չինական զորքերի լիակատար եւ շուտափույթ հետքաշումն Արեւելյան Լադաքում փաստական վերահսկողության գծից:

Օգոստոսի 3-ին այդ մասին հայտնել Է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բանակացությունների նոր փուլի անցկացումը, որին մասնկցել են Հնդկաստանի ցամաքային զորքերի 14-րդ զորակազմի հրամնատար գեներալ Հարինդեր Սինգհը եւ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) Սինցզյանի ռազմական օկրուգի հրամանատար Լյու Լինը, պահանջել Է առաջընթացի բացակայությունը Լադաքի մի շարք շրջաններում չինական զորքերի հետքաշման հարցում,- հայտնել են աղբյուրները:- Այսպես, կայացած հանդիպմանը Հնդկաստանը պնդել Է Չինաստանի զորքերի հետքաշումը Պանգոնգ Ցո բարձրլեռնային լճից, որտեղ չինացի զինծառայողները մնացել են իրենց նախկին դիրքերում հակառակ դրանց հետքաշման շուրջը համաձայնությունների, որոնք կողմերը ձեռք Էին բերել հուլիսի 15-ին»:

Նրանց խոսքով՝ զորքերի հետքաշումից հետո Հնդկաստանը եւ Չինաստանը կարող են ձեռնամուխ լինել ստատուս քվոյի վերականգնմանն այդ վիճելի շրջանում եւ հնդիկ եւ չինացի զինծառայողների կողմից դրա պարեկման շուրջն արձանագրության կիրարկմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները