Աֆղանստանում բանտի վրա հարձակման զոհերի թիվը հասել Է 20-ի

17:59   03 Օգոստոս 2020    376

Առնվազն 20 մարդ Է զոհվել Ջելալաբադ քաղաքում՝ Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգի վարչական կենտրոնում, բանտի վրա հարձակման հետեւանքով:

Օգոստոսի 3-ին այդ մասին հայտնել Է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ TOLOnews հեռուստաալիքը տեղեկացրել Էր միջադեպի հետեւանքով հինգ զոհվածների եւ 42 տուժածների մասին:

1TV-ի տվյալներով՝ մահապարտը պայթանյութով լի ավտոմոբլը պայթեցրել Է Ջելալաբադի բանտի մոտ: Ինչպես հետագայում հայտնել Է TOLOnews-ը, պայթյունի հետեւանքով զինյալներին հաջողվել Է ներթափանցել շենքի ներս: Ընդհարումները շարունակվել են մինչեւ օգոստոսի 3-ի առավոտ, հինգ հարձակված զինյալներ ոչնչացվել են: Մի այլ, անունը չհայտնած աղյուրի խոսքով՝ գրոհի ժամանակ ուղղիչ հիմնարկությունից փորձել են փախչել 700 բանտարկյալներ եւ բռնվել են:

Ջելալաբադում պայթյունը տեղի Է ունեցել մահմեդական՝ Զոհի մատուցման տոնի (Իդ ալ Ադհա, Ղուրբան բայրամ թյուրքական ժողովուրդների մոտ) օրերին: «Թալիբան» արմատական շարժումը եւ Աֆղանստանի կառավարությունը հանդես են եկել այդ շրջանում հրադադարի եռօրյա ռեժիմի պահպանման օգտին: Ինչպես նշել Է 1TV հեռուստաալքը, Ջելալաբադում հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է խմբավորումներից մեկը, որը կապված Է «ԴԱԻՇ» ահաբեկչական կազմակարպության հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները