Մահացել է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Հյումը

19:30   03 Օգոստոս 2020    328

83 տարեկան հասակում մահացել է իռլանդացի քաղաքական գործիչ Ջոն Հյումը:

Օգոստոսի 3-ին այդ մալիսն հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա ընտանիքը:

Հյումը 1998 թվականին ստորագրել է Բելֆաստի հաշտության համաձայնագիրը, որը որն սկիզբ դրեց Հյուսիսային Իռլանդիայում բողոքականների եւ կաթոլիկների միջեւ հակամարտության կարգավորմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եղել է Սոցիալ-դեմոկրատական եւ լեյբորիստական կուսակցության առաջնորդ (1979 – 2000): 1998 թվականին Դեւիդ Թրիմբլի հետ համատեղ դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոն-Հյում  


Վերնագիրի այլ պիտակները