Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 5394 նոր դեպք է հայտնաբերվել

19:56   03 Օգոստոս 2020    336

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 5394 նոր դեպք է հայտնաբերվել, հաղորդում է վարակի դեմ պայքարի հարցով օպերատիվ շտաբը:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նոր դեպքերը գրանցվել են 83 շրջաններում, աճ չկա միայն Չուկոտկայի եւ Նենեցյան ինքնավար օկրուգներում: Ընդ որում, վարակվածների 26,2 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ամենից շատ նոր դեպքեր են գրանցվել Մոսկվայում՝ 693, եւս 196 վարակված՝ Սվերդլովում, 172-ը՝ Խանտի Մանսիյսկում, 160-ական՝ Սանկտ Պետերբուրգում եւ Մերձմոսկվայում, 140-ը՝ Իրկուտսկում:

Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 856 264-ի, մահացել է 14 207 մարդ, ապաքինվել՝ 653 593-ը: ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը հասնում է 17,6 միլիոնի, մահացել է 680 000 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները