Հնդկաստանում ալկոհոլից ավելի քան 100 մարդ է մահացել

20:50   03 Օգոստոս 2020    302

Հնդկական Փենջաբ նահանգում աճում է անորակ ալկոհոլի օգտագործման հետեւանքով մահվան դեպքերի թիվը:

Վերջին տվյալների համաձայն՝ զոհ է դարձել 104 մարդ: Տեղական իշխանությունները չեն բացառում, որ ալկոհոլից զոհերի թիվը կարող ավելի շատ լինել, հայտնում է RG-ն՝ վկայակոչելովThe Times of India-ն:

Ոստիկաններն արդեն 25 մարդ են ձերբակալել, որոնք կասկածվում են անորակ ալկոհոլային խմիչքների պատրաստման եւ իրացման մեջ: Մահվան առաջին 5 դեպքը գրանցվել էր մեկ շաբաթ առաջ Տառն Տարանի շրջանի երկու գյուղերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնուհետեւ մահվան դեպքերի մասին հաղորդումներ սկսեցին ստացվել այլ բնակավայրերից: Կեղծված ալկոհոլի նախնական զննումը ցույց է տվել դրա մեջ թունավոր դենատուրացված սպիրտի առկայությունը, որն օգտագործվում է լաքաներկային աշխատանքներում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները