Չինաստանում պայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում

21:42   03 Օգոստոս 2020    404

Չինաստանի Սյանտաո քաղաքի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է տուժել, 4 անձ էլ համարվում են անհետ կորած:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով չինական Sina պորտալին:

Պորտալի տվյալներով` արտակարգ իրավիճակը տեղի ունեցել տեղական ժամանակով 17:30-ին: Հրշեջներն արդեն մարել են պայթյունի հետևանքով բռնկված կրակը, բոլոր տուժածներն ուղարկվել են մոտակա բժշկական կենտրոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պայթյունի պատճառը ճշտվում է: Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները, կատարվում է նախաքննություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները