Google-ը թողարկել է Ads Transparency Spotlight ընդլայնումը

09:02   04 Օգոստոս 2020    245

Ամերիկյան Google կորպորացիան թողարկել է մի ընդլայնում։

Այն ցույց է տալիս, թե քանի գովազդային հաղորդագրություններ են ցուցադրվում օգտագործողին ինտերնետային էջում, ինչպես նաեւ՝ որ ընկերություններից:

Ընդլայնումը նաեւ հնարավորություն կտա իմանալ, թե ինչու են հենց այդ հաղորդագրությունները ցուցադրվում օգտագործողին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ներկայումս Ads Transparency Spotlight-ը աշխատում է ալֆա-տարբերակով եւ թույլ է տալիս տեսնել միայն Google հարթակներից ստացված գովազդների վերաբերյալ տեղեկատվությունը, սակայն ընկերությունը ակնկալում է, որ ապագայում այն կկարողանա օգտագործել ընդլայնումը այլ առեւտրային հարթակների համար:

Բացի այդ, ընդլայնումը ցույց կտա էջում առկա բոլոր ընկերությունները եւ ծառայությունները եւ թույլ կտա անցնել նրանց էջեր՝ պահպանելով գաղտնիության քաղաքականությունը՝ հասկանալու համար, թե ինչպես են պահվում եւ մշակվում նրանց անձնական տվյալները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները