Թաիլանդի ՏՏ նախարարը Facebook-ի դեմ դատական հայցով է սպառնացել

09:15   04 Օգոստոս 2020    232

Թաիլանդի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը Facebook-ի դեմ դատական հայցով է սպառնացել եւ մեղադրել է սոցիալական ցանցին այն բանում, որ նա չի կատարում ապօրինի բովանդակությունը, ներառյալ միապետությանն ուղղված ենթադրյալ վիրավորանքները, սահմանափակելու կառավարության պահանջները:

Նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ Facebook-ի ավտոմատ թարգմանության գործիքը սխալ է թարգմանել անցյալ շաբաթ թագավոր Մախա Վաջիրալոնգկորնի ծննդյան օրվա արարողության մասին հաղորդագրությունը: Facebook-ը ներողություն է խնդրել եւ ժամանակավորապես անջատել է անգլերենից թայերեն ավտոմատ թարգմանությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս միջադեպը տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Պուտիպոնգ Պունականտայի կողմից բողոքների հեղեղի պատճառ է դարձել, թե Facebook-ը բավարար արագությամբ չի արձագանքում Թաիլանդի կառավարության կողմից բովանդակությունը սահմանափակելու պահանջներին: Նա նաեւ խոստացել է ավելի վճռական գործողություններ ձեռնարկել ընկերության դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները