ՉԺՀ-ն պատասխան հարված Է պատրաստում ԱՄՆ-ից չինացի լրագրողներին արտաքսելու դեպքում

11:51   04 Օգոստոս 2020    237

ՉԺՀ-ում պատրաստվել են «վատագույն սցանարի», երբ չինացի բոլոր լրագրողները հարկադրված լինեն լքել ԱՄՆ-ը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Global Times թերթի գլխավոր խմբագիր Հու Սիցզինը: Նրա խոսքով՝ այդ դեպքում Պեկինը պատասխան միջոցներ կձեռնարկի, այդ թվում նաեւ՝ այն ամերիկացի լրագրողների նկատմամբ, որոնք հաստատվել են Հոնկոնգում:

«Հաշվի առնելով այն, որ ամերիկյան կողմը չի երկարացրել չինացի լրագրողների այցագիրը, չինական կողմը պատրաստվել Է վատագույն սցենարի, երբ չինացի բոլոր լրագրողները հարկադրված լինեն լքել ԱՄՆ-ը:

Այդ դեպքում չինական կողմը պատասխան հարված կհասցնի, այդ թվում՝ այն ամերիկացի լրագրողներին, ովքեր հաստատվել են Հոնկոնգում»,-գլխավոր խմբագիրը գրել Է Twitter-ում:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հակասությունները սրվել են ԶԼՄ-ներում կորոնավիրուսի համաճարակի լուսաբանման հարցի պատճառով: ԱՄՆ-ը չինական մի շարք պետական ԶԼՄ-ներից պահանջել Է կրճատել ԱՄՆ-ի տարածքում աշխատող լրագրողների թիվը, ինչը հանգեցրել Է երկրից 60 լրագրողների փաստական արտաքսման:

Չինաստանն իր հերթին պահանջել Է ՉԺՀ-ում New York Times, Wall Street Journal եւ Washington Post թերթերի համար աշխատող ամերիկացիներին հանձնել լրագրողական վկայականները, ինչը նույնպես ԱՄՆ-ից լրագրողներին հարկադրել Է լքել այն երկիրը, որտեղ գտնվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՉԺՀ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները