Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է 5,1 հազար կորոնավիրուսով վարակման նոր դեպք

17:55   04 Օգոստոս 2020    330

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է COVID-19-ով վարակման 5159 նոր դեպք։

Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 861 423-ի։ Ըստ պաշտոնական վիճակագրության, մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմել է 144 մարդ։

Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսից մահացել է 14 351 մարդ։ Մեկ օրում կորոնավիրուսից առողջացել է 7878 մարդ, իսկ առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 661 471 մարդ։ Ըստ օգոստոսի 4-ի տվյալների, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 18,5 միլիոնի սահմանին։

Մահացությունների ընդհանուր թիվը մոտենում է 700 հազարի սահմանին, իսկ առողջացածների ընդհանուըր թիվը մոտ 11,7 միլիոն է։ Կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով առաջատար հնգյակում են՝ Միացյալ Նահանգները, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը եւ ՀԱՀ-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները