Զիդանը L’Equipe-ի վարկածով աշխարհի լավագույն մարզիչն է. նա առաջ է անցել Կլոպից և Գվարդիոլայից

17:19   04 Օգոստոս 2020    690

L’Equipe պարբերականը նոր թողարկումը նվիրված է եղել այս պահին աշխարհի լավագույն մարզչի որոշմանը:

Լրագրողների կարծիքով՝ ներկայումս լավագույնը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է: Զիդանը շրջանցել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:

Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» իսպանական Պրիմերայի նախորդ խաղարկությունում նվաճել էր չեմպիոնի կոչումը: Իր հերթին, Կլոպը «Լիվերպուլի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայում գրավել է առաջին տեղը՝ առաջ անցնելով Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զիդան  


Վերնագիրի այլ պիտակները