Ավստրալիայի Վիկտորիա նահանգում ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին մի քանի հազար դոլարի տուգանք է սպառնալու

20:52   04 Օգոստոս 2020    311

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին խոշոր տուգանքներ են սպառնում։

Աղբյուրը մանրամասնում է, որ եթե վարակված անձը գիտակցաբար գնա աշխատանքի կամ այլ վայր, ապա տուգանքը կարող է անգամ հասնել 20 000 ավստրալական դոլարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ նահանգում կարանտինային միջոցառումները սկսել են խստացնել կորոնավիրուսի վարակակիրների թվի ավելացման ֆոնին։

Այս շաբաթ Վիկտորիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել, ցերեկը սահմանափակել են մարդկանց տեղաշարժը, ինչպես նաև փակել են մի շարք ձեռնարկություններ։

Նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսի խոսքով՝ կորոնավիրուսի վարակակիրների մոտ մեկ երրորդը ոստիկանության կողմից իրականացված ստուգումների ժամանակ տանը չի եղել։

Էնդրյուսը նաև կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին մոտ 1 500 զինծառայող է ներգրավել։

Վիկտորիայում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 439 դեպք, հիվանդությունից մահացել է 11 մարդ։

Համավարակի սկզբից Ավստրալիայում ընդհանուր հայտնաբերվել է մոտ 11 000 վարակակիր, որից 232-ը՝ մահվան ելքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները