Փհենյանը, ըստ ՄԱԿ-ի, առաջընթաց է ունեցել միջուկային զենքի մշակման գործում

21:03   04 Օգոստոս 2020    799

ԿԺԴՀ-ն շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը և, ըստ մի շարք երկրների, հնարավոր է՝ մշակել է «փոքրիկ միջուկային սարքեր, որոնք հարմար են իր բալիստիկ հրթիռների մարտագլխիկների համար»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացրած գաղտնի զեկույցը: Վերլուծությունը պատրաստվել է միջազգային պատժամիջոցների կիրառման վերահսկողության համար պատասխանատու անկախ փորձագետների կողմից:

Փորձագետներն անդրադարձել են անանուն պետությունների ներկայացուցիչներից ստացված տեղեկություններին:

Այս երկրները կարծում են, որ Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված վեց վերջին միջուկային փորձարկումները կարող էին նպաստել փոքրիկ սարքերի մշակմանը: Զեկույցում նշվում է նաև, որ Փհենյանը շարունակում է աշխատել բարձր հարստացված ուրանի արտադրության և փորձարարական թեթև ջրային ռեակտորի կառուցման ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները