Գերմանիան մասնակիորեն չեղարկել է Թուրքիա ուղևորությունների սահմանափակումը

21:43   04 Օգոստոս 2020    384

Գերմանիայի կառավարությունն Անկարայի հետ պայմանավորվել է Թուրքիայի առանձին նահանգներ գերմանացի զբոսաշրջիկների կատարելիք ուղևորությունների մասին:

«Գերմանիայի ԱԳՆ նախազգուշացումը՝ անհապաղ անհրաժեշտությամբ չպայմանավորված ուղևորություններից զերծ մնալու վերաբերյալ չեղարկվում է չորս թուրքական նահանգների (Անթալիա, Իզմիր, Այդըն, Մուղլա) համար, որտեղ դիտարկվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի ցածր մակարդակ»,- ընդգծել է գերմանացի պաշտոնյան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջինս մատնանշել է, որ Թուրքիան այդ չորս շրջանների համար հատուկ զբոսաշրջային հայեցակարգ է մշակել, որով ապահովվում է հիգիենայի կանոնների պահպանումն անվտանգ զբոսաշրջության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները