Տանզանիայում ոսկեխույզը երրորդ հազվագյուտ քարն է գտել ու հարստացել

09:17   05 Օգոստոս 2020    267

52-ամյա Սանինյո Լեյզերը, որը հունիսի վերջին միլիոնատեր էր դարձել այն բանից հետո, երբ պետությանը վաճառել էր իր գտած տանզանիտի 9,2 եւ 5,8 կգ քաշով բյուրեղները, երրորդ քարն է գտել, հայտնում է BBC-ն:

Նոր գտածոյի քաշը 6,3 կգ է: Երբեւէ հայտնաբերված ամենամեծ բյուրեղը կշռել է 3,3 կգ: Տանզանիայի հյուսիսը աշխարհում միակ վայրն է, որտեղ արդյունահանվում է տանզանիտը, որն այնուհետեւ վերամշակման համար արտահանվում է, հիմնականում՝ Հնդկաստան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սա երկրագնդի ամենհազվագյուտ քարերից մեկն է: Ամենից հաճախ այն կապույտ է լինում, բայց հայտնաբերվում են նաեւ կանաչ, կարմիր եւ վարդագույն նմուշներ: Յուրաքանչյուր քարի գինը, բացի չափից, կախված է երանգի մաքրությունից եւ թափանցիկությունից:

Տեղի որոշ երկրաբանների կարծիքով՝ տանզանիտի պաշարները կավարտվեն մոտ 20 տարի հետո: Լեյզերը, ով ավելի քան 30 երեխաների հայր է եւ 2000 կովի նախիրի սեփականատեր, իր հունիսյան գտածոյի համար 3,4 միլիոն դոլար է ստացել եւ այժմ եւս 2 միլիոն կստանա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տանզանիա  


Վերնագիրի այլ պիտակները