Բեյրութում պայթյունից զոհերի թիվը հասել է 78-ի, 4000 մարդ վիրավոր է

12:08   05 Օգոստոս 2020    347

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, կա 4000 վիրավոր, հաղորդում է Al Jazeera-ն:

Իշխանություններն ակնկալում են, որ առաջիկայում զոհերի թիվը կարող է կտրուկ աճել, քանի որ փրկարարական ուժերն աշխատում են փլատակների տակից թե ողջ մնացածներին, թե զոհվածների դիերը դուրս բերելու ուղղությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրում մինչև օգոստոսի 18-ը արտակարգ դրություն է հայտարարվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները