Գերմանիայում հայտարարել են կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

10:36   05 Օգոստոս 2020    323

Գերմանիայում սկսվել է COVID-19-ի երկրորդ ալիքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է գերմանացի բժիշկների Marburger Bund միության ղեկավար Սյուզանե Յոնան, հաղորդում է Augsburger Allemeine-ն:

«Մենք արդեն գտնվում ենք վարակի աճի երկրորդ ոչ բարձր ալիքի վրա», – ասել է Յոնան: Ըստ նրա, ներկայիս աճն այնքան էլ ուժեղ չէ, որքան մարտին և ապրիլին, բայց այն դեռևս վտանգում է այն հաջողությունները, որոնց երկիրը հասել է կորոնավիրուսի դեմ պայքարում:

Marburger Bund- ի նախագահը հավելել է, որ Գերմանիայում բժշկական հաստատությունները պատրաստ են հիվանդության երկրորդ ալիքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները