Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 700.000-ը

11:05   05 Օգոստոս 2020    331

Նոր տիպի կորոնավիրուսով վարակումից հետո մահացած մարդկանց թիվն օգոստոսի 5-ին հասել է 700 647-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկները, որոնք հիմնված են երկրների դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության վրա:

Հետազոտական կազմակերպության տվյալներով՝ մահերի ամենամեծ թիվը բաժին է ընկնում ԱՄՆ-ին (ավելի քան 156,7 հազար), Բրազիլիային (ավելի քան 95,8 հազար) եւ Մեքսիկային (ավելի քան 48,8 հազար): Այս պահին կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 18,4 միլիոն մարդու մոտ: Ախտահարման ամենից շատ դեպքեր (4 770 273) հայտնաբերվել են ԱՄՆ-ում: Այնուհետեւ վարակումների թվով հետեւում են Բրազիլիան (2 801 921), Հնդկաստանը (1 855 921) եւ Ռուսաստանը (861 433 – Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալները):

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում եւ տարածվել է երկրների մեծ մասում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է համավարակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները