Հունաստանի հյուսիսում միգրանտներով ավտոմեքենա է վթարի ենթարկվել. զոհվել է 7 մարդ

12:00   05 Օգոստոս 2020    261

Ենթադրաբար միգրանտների տեղափոխող ավտոմեքենա է վթարի ենթարկվել. արդյունքում զոհվել է 7 մարդ, հինգը վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով երկրի ոստիկանությունը:

Նշվում է, որ մահացու վթարը տեղի է ունեցել ճանապարհի վրա տարվող շինարարական աշխատանքների պատճառով, երբ միգրանտներով ավտոմեքենան նոր էր հատել սահմանն Ալեքսանդրուպոլ քաղաքի մոտ:

Բոլոր զոհվածներն ու վիրավորները տղամարդիկ էին: Երկու տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ոստիկանությունն առայժմ չգիտի, թե կոնկրետ որ երկրից են զոհվածներն ու տուժածները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները